Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արևմուտքն ուզում է նվեր մատուցել Ադրբեջանին՝ Հայաստանի 9000 քկմ սահմանների տեսքով

Արևմուտքն ուզում է նվեր մատուցել Ադրբեջանին՝ Հայաստանի 9000 քկմ սահմանների տեսքով
13.08.2023 | 13:01

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Զուլֆուգարովը հայտարարել է, որ Ադրբեջանը չի համաձայնի 1975 թվականի սահմաններին և կպնդի մինչև 1920 թ. աշունը գոյություն ունեցող սահմանները։

Այսինքն, եթե ԽՍՀՄ ժամանակաշրջանն ու դրա հետ կապված օրենքները մի կողմ ենք դնում և անտեսում ենք, ապա Հայաստանը պետք է վերադառնա 1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագրի սահմաններին՝ 9000 քկմ։

Հենց դա է պատճառը, որ Արևմուտքն ամեն ինչ անում է, որպեսզի Արցախի կարգավիճակի հարցը չքննարկվի ԽՍՀՄ ներքին օրենսդրության շրջանակներում, և այդ թեման չմտնի լայն քարոզչական օրակարգ։

Արևմուտքն ուզում է նվեր մատուցել Ադրբեջանին՝ Հայաստանի 9000 քկմ սահմանների տեսքով։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 2594

Մեկնաբանություններ